Հայկական շոուբիզնեսյան աչք գրավող զույգերից են Ալեքսանդր ու Լիլիթ Բաբասյանները։ Չնայած շատ բամբասանքներին ու չարախոսություններին՝ նրանք սիրով ու ամուր ընտանիք են։ Ալեքսանդրն օրինակելի հայր է որդու՝ Ալեքսանդրի համար և գրեթե միշտ իր Ինստագրամում տարածում է իր տեսանյութերն ու կիսվում իր առօրյայով։

Ո՞ր տոնն են նախընտրում ամուսինները՝ Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինը, ինչպես են սիրում նշել այն ու ինչ են սովորաբար նվիրում իրար։ Այս թեմայի շուրջ Blognews.am-ը զրուցել է Ալեքսանդր Բաբասյանի հետ, ով, ի դեպ, պարզվեց, շատ ռոմանտիկ անձնավորություն է։

- Սիրո տոներից նախընտրում եք Սուրբ Սարգի՞սը, թե՞ Վալենտինի տոնը։

- Իհարկե, Սուրբ Սարգիսը, որովհետև այն մեր եկեղեցական տոնն է, բայց տոնել ենք թե՛ Սուրբ Սարգիսը, թե՛ Վալենտինի տոնը։ Նույնիսկ եղել է, որ տարբեր երկրներում ենք անցկացրել այդ օրերը։

- Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան անակնկալը։

- Երբ Ռուսաստանում էինք, գիշերը՝ ժամը 12-ին, Լիլիթը, քնից արթնանալով, տեսնում է, որ ամբողջ սենյակը զարդարված է մոմե սրտիկներով, նվերներով ու շոկոլադով: Կնոջս համար իհարկե ռոմանտիկ եմ։

- Իսկ ինչպե՞ս եք այս տարի շնորհավորել Ձեր կնոջը։

- Ցավոք, այժմ Լիլիթից հեռու եմ գտնվում․ նա որդուս հետ Մոսկվայում է կարճ ժամանակով: Իրար շնորհավորել ենք գիշերը և օրվա ընթացքում ամեն զանգի հետ կրկին արել սիրո խոստովանություն: Նվեր անպայման կպատրաստեմ նրա համար, և երբ որ գա, անպայման կնշենք միասին:

- Եվ վերջում, ի՞նչ կմաղթեք սիրահարներին։

- Մաղթում եմ, որ գնահատեն իրական սերը, ոչ թե ձևական ու ճոխ նվերները: Աստված բոլորին սեր է տվել. պետք է այն ընդունել իրական, ոչ թե ձևական արժեքներով, քանզի ձևականությունն ինքնին արդեն շատ է մեր օրերում:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել