Exklusivelife.com-ը գրում է.
Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր՝ «Բացիր աչքերդ» հեռուստանովելը:
EXKLUSIVElife.com-ը խոսել է գլխավոր հերոսին մարմնավորող՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ:
Զրույցի մեկնարկը Գոռի հետ սերիալում իր կերպարի մասին է։
«Ինձ համար ամենաստացված կերպարներից մեկն է: Բավականին շատ նմանություններ և տարբերություններ կան: Իրական Գոռը ավելի դրական, ուրախ և շփվող մարդ է, իսկ Արմենը փակ, բարդ բնավորությամբ, սակայն նման ենք ժեստերով և խոսելաձևով»:
 
Մեզ հետ զրույցում Գոռը խոսեց «Բացիր աչքերդ» հեռուստանովելի ասելիքի մասին: «Ըստ իս սերիալը ունի դաստիարակչական գաղափար: Սերիալում կերպարները իրենց սխալ քայլերով փորձում են ցույց տալ հանդիսականին այն ամենը, որ իրական կյանքում սխալ է և դրանում է նրա դաստիարակչական միտքը» -ասաց Գոռ Համբարձումյանը, ով նաև հավելեց, որ հայկական սերիալների արտադրությունը զարգացման փուլում է գտնվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել