Առանց կաղապարների, ազատամիտ, անկաշկանդ, անմիջական ու անկեղծ. hայկական շոու-բիզնեսի «սպիտակ ագռավը» կրկին փորձել է սադրել տղամարդկանց՝ ներկայացնելով նոր գայթակղիչ ֆոտոշարք: Առիթը Վալենտինն էր: ԱՄՆ-ում բնակվող Շպռոտը լուսանկարներից մի քանիսը տրամադրել է BlogNews.am-ին ու պատմել կերպարի ու ֆոտոշարքի գաղափարի մասին:

«Ֆոտոշարքն իրականացրել ենք տաղանդավոր լուսանկարիչ Գոգայի հետ: Կերպարները տարբեր են ու շպռոտական: Ես ուրիշ ռակուրսից եմ կյանքին նայում: Արժեքներս էլ են տարբեր, ամբողջի հետ չեմ ձուլվում, չեմ կարող»:

ԱՄՆ-ում բնակվող երգչուհին Վալենտին չունի արդեն երկար ժամանակ, բայց դա չի խանգարել օրը լիարժեք ու հագեցած անցկացնելուն. «Շատ  գեղեցիկ տոն է սիրահարների համար: Ամերիկայում էլ տոնը նշում են այնպես, ինչպես բոլորը: Թող սիրո տոնը տարվա մեջ մեկ անգամ չլինի, թող ամեն օրը սիրով լի լինի»,- եզրափակեց Շպռոտը:

0L6A7788 copy0L6A77000L6A780827574868_344228452747685_4918987462417580032_n0L6A783127892062_333667157137389_2027387179763761152_n28153897_240183336522902_7024767274326163456_n0L6A7794 copy-2

A post shared by HyeCinema (@hyecinema) on

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել