Հոլովակային թեմայի տեքստային ամփոփում (որ էլ գլուխներդ չտանեմ, ու համը դուրս չգա): Ում ականջը սովոր է ճշտով ռոքին, երբեք չի շփոթի այն եւ չի փոխի էստրադային նմանակման հետ: Եթե ուզում եք իմանալ՝ ո՞րն է տարբերությունը, ապա այն պարզ է՝ իսկականի դեպքում կատարողն ու ունկնդիրը ամբողջովին տրվում են կատարմանն ու վերապրում այն՝ տեղի է ունենում էներգիաների լիարժեք փոխանակում, այլ ոչ միայն մակերեսային ու անցողիկ «խուտուտ»: Նաեւ՝ ում քիմքը սովոր է լավ քաշած հոնի արաղին, երբեք չի շփոթի այն ու չի փոխի գործարանային ֆալշի հետ, որի բուրմունքը գուցե եւ հաճելի է, բայց էֆեկտը՝ խաբուսիկ: Եթե ուզում եք իմանալ՝ ո՞րն է էական տարբերությունն, ապա այն պարզ է՝ «ֆալշ»-ի դեպքում ժամանակավոր էներգիա ես ստանում, բայց հետո ավելի մեծ էներգիայի կորուստ ես ունենում, ճիշտ օղու դեպքում էներգետիկ ավելցուկ ունենում ես, իսկ փոխհատուցող կորուստ՝ ոչ: Վերջապես, ով վերապրել է իրական քաղաքական խոսքի ու գործի պահեր, երբեք չի շփոթի դրանք ու չի փոխի որեւէ «տեխնոլոգիայի» հետ, որի արդյունքը ժամանակավորապես կարող է շատ հզոր լինել, բայց հեռանկարում արագ սպառվող ու ուժ խլող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել