ԱՄՆ Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկում երիտասարդը կրակ է բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների: 

Ինչպես հայտնում է The Guardian-ը, հրաձիգը, որն օգտագործել է AR-15 ինքնաձիգ, եղել է դպրոցից հեռացված աշակերտներից:

Ֆլորիդայից սենատոր Բիլ Նելսոնը պատմել է, որ հրաձիգը՝ 19-ամյա Նիկոլաս Կրուզը, միտումնավոր միացրել է հրդեհի տագնապի ազդանշանը, որպեսզի «Սթոունմեն Դուգլաս» ավագ դպրոցի աշակերտները դուրս գան դասարաններից ու զոհերը հնարավորինս շատ լինեն:

Associated Press-ի փոխանցմամբ՝ Կրուզը կրել է գազի դիմակ, նրա մոտ եղել են բազմաթիվ ծխային նռնակներ:

Հայտնի է, որ հրաձգության հետևանքով հոսպիտալացվել է 16 մարդ, որից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են հրաձիգին: Ոստիկանությունից հայտնել են, որ Կրուզի սոցցանցերի էջերի ուսումնասիրման արդյունքում «չափազանց մտահոգիչ նյութեր» են հայտնաբերվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել