«Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակից, Ռուսաստանի քաղաքացի Մարիա Նեմցովան հեռացվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անցանկալի անձանց ցանկից, ովքեր իբր ապօրինի այցելել են Արցախ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նեմցովան նամակով դիմել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նա հավաստիացնում է, որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անձեռնմխելիությունը: Նա նշել է նաև, որ «Երաժշտություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում գնացել է Արցախ, սակայն այդ պահին չի իմացել, որ ճանապահորդությունն ապօրինի է: Ադրբեջանի ԱԳՆ-ն ընդունել է Նեմցովայի ներողությունը և նրան հեռացրել է «սև ցուցակից»:

Երևի սրանից հետո պետք է ավելի զգույշ լինենք, թե ում ենք թողնում ոտք դնի Արցախի Հանրապետություն, որպեսզի հետագայում սրա նմանները մեղայականով հանդես չգան Ադրբեջանի «սև ցուցակից» դուրս գալու համար: Մեծ է հավանականությունը, որ Նեմցովայի նմաններին հենց Ադրբեջանից են ուղարկում Արցախ, որպեսզի հետագայում նման թատրոն խաղան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել