Իրականում կա­ռավարությունը չի կարող վերա­դառնալ ակցիզային հարկի կամ եկամտահարկի նախորդ տար­վա դրույքաչափերին բոլորովին այլ պատճառներով, որի մասին իշխանությունները չեն կարող խոսել: Հայաստանի արտաքին պարտքը վերջին տարիների ըն­թացքում աճում է երկրաչափա­կան պրոգրեսիայով, և դրա ար­դյունքում աճում են նաև պարտքի սպասարկման համար պետական բյուջեից հատկաց­վող գումարները: 2013թ. Հայաստանը թողարկեց 700 մլն դո­լար արժողությամբ եվրոբոնդեր, որոնց մարման ժամկետը լրանում է 2020թ: Հայաստանն արդեն մի քանի տարի կանգ­նած է դեֆոլտի շեմին, միայն թե, ի տարբերություն մյուս երկրների, որոնք դեֆոլտ հայտարարե­լուց հետո են հարկերը բարձ­րացնում, սառեցնում աշխա­տավարձերը և թոշակները, նվազեցնում սոցիալական ծախսերը, Հայաստանն այդ ռե­ժիմում է արդեն մի քանի տարի՝ առանց պաշտոնապես դեֆոլտ հայտարարելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել