«Հրապարակ» թերթը գրում է. ««Ես ոչ մի տեղ չեմ արտագաղթել, Հայաստանում եմ իմ բիզնեսներով»,- երեկ մեր լրագրողին ասել է նախկին ՀՀԿ-ական, հետագայում ԲՀԿ-ական Խաչիկ Մանուկյանը, որը խորհրդարանական ընտրություններում անհաջողության մատնվելուց հետո տեւական ժամանակ անհետացել էր «ռադարներից»՝ կապի դուրս չէր գալիս որեւէ մեկի հետ։

Ավելին՝ տեղեկություններ կային, որ նա Գագիկ Ծառուկյանի ահից արտագաղթել է Հայաստանից։

Արագածոտնի մարզում, հիշեցնենք, նա Ծառուկյանի թիմից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն էր, սակայն ԿԸՀ ներկայացված ինքնաբացարկի դիմումների թվում նաեւ Խաչիկ Մանուկյանինն էր, ով փորձեց հրաժարվել դիմումից, բայց չհաջողվեց։

Նրա փոխարեն խորհրդարան գնաց Ծառուկյանի ընկերոջ դուստը՝ Նորա Առուստամյանը։ «Ինչո՞ւ չպայքարեցիք» հարցին երեկ Մանուկյանը չպատասխանեց՝ ասելով, որ ամեն ինչ նորմալ է, հիմա ինքն ընդմիջման է, չի կարող խոսել, եւ նորից վստահեցրեց, որ չի արտագաղթելու»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել