«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իր «հերոսական» պահվածքով աչքի ընկած Գոռ Վարդանյանը՝ Երեւանի քաղաքապետի խորհրդականը, հայտնի սերիալներում իր դերասանական խաղով, ինչպես նաեւ Դուքենդո եւ Ֆուլ կոնտակտ կարատե մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահն է։

Արեւելյան մարտարվեստների նրա դպրոց են հաճախում մեծ թվով մանուկներ։ Երեկ մենք տեղեկացանք, որ ավագանու նիստում նրա աչքի ընկնելուց եւ «Երկիր ծիրանիի» կանանց նկատմամբ բռնությունից հետո որոշ ծնողներ որոշել են հրաժարվել այս դպրոցից եւ հանում են իրենց երեխաներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել