168.am -ը գրում է

Բրիտանացի ռեժիսոր Պոլ Քինգը, որը նկարահանել է «Փադդինգթոնի արկածները» (2014 թ.) եւ «Փադդինգթոնի արկածները 2» (2017 թ.) ֆիլմերը, մոտ ժամանակներս կարող է ձեռնամուխ լինել հրուշակագործ Վիլլի Վոնկի՝ Ռոալդ Դալի «Չառլին եւ շոկոլադե ֆաբրիկան» մանկական հեքիաթի հերոսի վերաբերյալ նոր ֆիլմի նկարահանումներին: Այդ մասին հայտնել է Variety հանդեսը:

Ներկայում Warner Bros կինոընկերությունը բանակցություններ է վարում Քինգի հետ: Նոր կինոժապավենի սցանարն արդեն պատրաստ է: Դրա վրա աշխատել է Սայմոն Ռիչը, որը հայտնի է «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի (2015 թ.) եւ «Տղամարդը կին է փնտրում» սերիալի (2015-2017 թ.) համար գրված իր սցենարներով: Պրոդյուսերի աթոռը կզբաղեցնի Դեւիդ Հեյմանը, որը Քինգի հետ աշխատել է Փադդինգթոն արջուկի արկածների մասին ֆիլմաշարի վրա:

Սյուժեի մանրամասները, ենթադրվող դերասանական կազմը եւ կինոնկարի թողարկման ժամանակը դեռեւս գաղտնի են պահվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել