51-ամյա Դոննա Գանները 20 տարի շարունակ ամեն օր 30 շիշ կոկա-կոլաէր խմում և ստանում 1 կգ շաքար ու 4170 կալորիա: Նա կախվածություն էր ձեռք բերել ըմպելիքից և մեծ վնաս հասցրել առողջությանը: նրա քաշը 69-ից կտրուկ հասել էր 92-ի ու առաջացել 2 կարգի դիաբետ: Նրա օրանիզմն անընդհատ պահանջում էր այդ շաքարը:

Նա ցավով էհիշում, թե որքան փող է ծախսել անիմաստ և ինչ էարել իր մարմնի հետ: Առավոտյան արթնանալուն պես նա միանգամից կոկա-կոլա էր խմում:

Կտրուկ գիրանալուց հետո կինը սկսեց մարզասրահ հաճախել:Սկզբում նա սովորական կոկա-կոլան փոխարինեց դիետիկով, իսկ հետո ստիպված անցավ առանց ածխաջրի դիետայի: Դրանից հետո միայն նա սկսեց աստիճանաբար նիհարել:

Հիմա նա այլևս չի խմում ըմպելիքը և դրա փոխարեն իր հետ միշտ մեկ շիշ ջուր է վերցնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել