Life.tert.am-ը գրում է.

Դերասան Գրիգոր Դանիելյանի և երգչուհի Հռիփսիմե Ելինյանի ընտանիքը 10 տարեկան է։ Վալենտինի օրը նրանց օվկիանոս է բաժանում, քանի որ Գրիգորն այս պահին ԱՄՆ–ում է, սակայն նրանք արդեն  շնորհավորել են իրար։ Հռիփսիմեն իր նվերը կստանա, երբ ամուսինը վերադառնա ԱՄՆ–ից։

Tert.am Life–ը երգչուհու հետ խոսել է սիրո, ընտանիքի ամրության մասին։ Պարզվում է` 10 տարի առաջ հենց այս օրն են Գրիգորի ծնողները գնացել Հռիփսիմեի ընտանիքի հետ ծանոթանալու և նրա ձեռքը խնդրելու։

Տարիների հետ սերը միայն ավելացել է։ Մենք շատ ենք սիրել իրար ու տարեցտարի ավելի շատ ենք սիրում։ Բարդ է, երբ ընտանիքում 2 երեխա կա, կենցաղը, աշխատանքը պետք է համատեղել, բայց մեզ դա չի խանգարում։ Օրինակ, հիմա ինքն ԱՄՆ–ում է, ես այստեղ եմ կարոտից գժվում, նա` այնտեղ։ 10 րոպեն մեկ նամակ ենք գրում իրար։ Շատ ընտանիքներում երեխայի ծննդից հետո կենցաղային հարցերն այնքան են ճնշում, որ խնդիրներ են առաջանում, սերը նվազում է։ Մենք կարողացել ենք շրջանցել դա։

 

 

Մտավախություններ կային, երբ ընկերություն էինք անում։ Մենք 6 ամիս ընկերություն ենք արել, հետո նշանվել ենք ու 6 ամիս անց ամուսնացել։ Նշանդրեքի օրը հասկացա, որ լուրջ քայլ եմ անում։ Այդ ընթացքում մտածում էի` ընտրությունս ճի՞շտ է, թե՞ ոչ։ Դեռ այդպես չէի սիրում, բայց շատ էի համակրում։ Գոքորը տեսակով ուրախ մարդ է, ամեն ինչ անում էր, որ ես երջանիկ լինեմ, հետաքրքիր բաներ էր մտածում։ Մեր ամեն օրը շատ հետաքրքիր էր անցնում։ Փառք Աստծո, որ մինչև հիմա չեմ փոշմանել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել