Armtimes.com-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ուսանողների մի շարք հարցերի, այդ թվում՝ նախագահի եւ վարչապետի վերաբերյալ: Առաջիկա ընտրությունների մասին Փաշինյանն ասել է, որ իրենք, ամեն դեպքում, որոշել են մասնակցել ընտրություններին.

«Առջեւում երկու ընտրություն կա՝ նախագահի եւ վարչապետի: Քանի որ նախագահի լիազորությունները փոխվել են, հարցի սրությունն էլ է մի քիչ փոխվել: Մենք ամեն դեպքում մասնակցելու ենք ընտրություններին եւ դեմ ենք քվեարկելու: Մենք որոշել էինք մեր խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին առաջադրել նախագահի թեկնածու, բայց չհաջողվեց, որովհետեւ դրա համար անհրաժեշտ էր պատգամավորների առնվազն մեկ քառորդի ստորագրությունը, իսկ ստորագրությունները բավարար չեղան»:

Վարչապետի ընտրության հետ կապված Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այլ հարց է վարչապետի ընտրությունը: Ես ասացի՝ քանի որ հիմա ակնհայտ է որ հանրապետականի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու, որը հայտարարել էր, որ ինքը չի հավակնելու վարչապետի պաշտոնին, եւ դա արել է պաշտոնապես, տեսախցիկների առաջ, եւ դա արել է որպես սահմանադրական փոփոխությունների հիմնավորում, սա ես կարծում եմ, որ ամեն քաղաքացի եւ ամեն քաղաքական ուժ պետք է իր դիրքորոշումը հստակեցնի այս իրավիճակի վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել