Կոնֆուցիոսը համարվում է մարդկության կյանքը փոխած ամենաազդեցիկ իմաստուններից մեկը։ Նրա փիլիսոփայությունը զգալի ազդեցություն է ունեցել մարդկանց աշխարհայացքի վրա և այն մինչ այսօր նույնքան արդիական է, որքան նրա մահվան պահին՝ մ.թ.ա. 479 թվականին։ Իսկ մենք մեր կյանքում թեկուզ մեկ անգամ լսել ենք «ոսկե օրենքի» մասին․ «Մի վարվիր մարդկանց հետ այնպես, ինչպես չէիր ցանկանա, որ վարվեին քեզ հետ»։

Ներկայացնում ենք Կոնֆուցիոսի ևս 8 մարգարտյա իմաստություններ, որոնք տանում են դեպի հանգստություն և երջանկություն։

1. Ամեն լավ բան հեշտ ու հանգիստ չի տրվում

Հեշտ է ատել և շատ դժվար է սիրել։ Լավ բաները, ի տարբերություն վատերի, տրվում են դժվարությամբ։

Բացասական էմոցիաները, որպես օրենք, շատ ավելի հարմար են մեզ համար, որովհետև մեր ուղեղն այնպես է կազմված, որ սպասենք վատագույնին և պատրաստ լինենք դրան։ Չնայած մենք պետք է կարողանանք ձգտել նրան, որպեսզի փոխենք մեր աշխարհընկալումը և գիտակցաբար կենտրոնանանք բարու վրա։ Սկզբից դա որոշակի ջանքեր կպահանջի, բայց վերջին հաշվով կվերածվի կայուն սովորության։

2. Ընկերների ընտրությունը շատ կարևոր է

Երբեք ընկերություն մի արեք մի մարդու հետ, ով ավելի լավը չէ Ձեզանից։

Ձեզ շրջապատող մարդիկ ազդում են Ձեր կյանքի վրա և ձևավորում այն։ Մեր շփման շրջանակը շատ մեծ նշանակություն ունի մեր իսկ բարեկեցության համար։ Այդ պատճառով համոզվեք նրանում, որ Ձեր շուրջը միայն լավագույն մարդիկ են։

3. Շարունակեք շարժվել առաջ նույնիսկ ամենադժվար ժամանակներում

Կարևոր չէ՝ որքան դանդաղ եք դուք գնում, կարևորը՝ կանգ չառնեք։

Եթե դուք համառաբար շարժվում եք դեպի Ձեր նպատակը, մի օր դուք կհասնեք նրան։ Կարևոր չէ, թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, կամ որքան խոչընդոտի կհանդիպեք։ Եթե միայն կանգ չառնեք, ապա անպայման կհասնեք նպատակակետին։

4. Մի կենտրոնացեք անցյալի վրա

Անարդարությունը Ձեր հանդեպ էական չէ, հատկապես եթե դուք չհիշեք այդ մասին։

Եթե Դուք չափազանց շատ ժամանակ եք տրամադրում վատ բաներին, որ տեղի են ունեցել Ձեզ հետ անցյալում, Ձեզ մոտ պրոբլեմներ կառաջանան ներկայիս գնահատման առումով։ Մեզ բոլորիս էլ երբևէ նեղացրել են, ստորացրել, փորձել են ոտնատակ տակ և ցեխոտել։ Դրա փոխարեն փորձեք կենտրոնանալ դրականի և այն բանի վրա, թե ինչը Ձեզ կօգնի լուսավոր ապագա կառուցել։ Նպատակ դրեք և որոշեք քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ պլանի իրագործման համար։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել