168.am-ը գրում է.

Գրոմովի անվան թռիչքային-հետազոտական ինստիտուտի փորձարկող օդաչուները կկատարեն փորձարկիչ թռիչք, որը լիովին կնմանակի «Սարատովյան ավիագծերի» կործանված Ան-148 ինքիթիռի վերթիռը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են թռիչքային-հետազոտական ինստիտուտում:

«Հետաքննության շրջանակներում պլանավորվում է կատարել Ան-148 ինքնաթիռի վերթիռի նմանակում»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նրա խոսքով՝ թռիչքի պարամետրերի տվյալները լիովին նույնական կլինեն նրանց, որոնք եղել են կործանված ինքնաթիռի մոտ, կմշակվեն տվիչների, շարժիչների եւ ինքնաթիռի մյուս համակարգերի անջատման տարբեր տարրեր:

Թե երբ կավարտվի փորձարկման թռիչքը, գործակալության զրուցակիցը չի ճշտել: Նա պարզաբանել է, որ այդ փորձը կարող է լույս սփռել ավիաաղետի պատճառների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել