Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանի բանկը ԵԱՏՄ անդամ երկրների կենտրոնական բանկերի հետ պայմանավորվել է ֆինանսավարկային ոլորտի տեղեկատվական անվտանգության վտանգների մասին տվյալների փոխանակման վերաբերյալ: Այդ մասին ասել է ՌԴ կենտրոնական բանկի տեղեկատվության անվտանգության և պաշտպանության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ Արտյոմ Սիչովը. հայտնում է rns.online-ը:

Մոտ ժամանակներս կարող է ստորագրվել բազմակողմ համաձայնագիր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ֆինանսական կարգավորիչների հետ:

Հարցը, թե տեխնիկապես ինչպես է կազմակերպվելու փոխանակությունը, դեռ քննարկվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել