Armsport.am-ը գրում է.

Երեկ` փետրվարի 13-ին, Չեմպիոնների լիգայի 2017/18 թվականների մրցաշաշրջանում մեկնարկեց փլեյ օֆը: 1/8 եզրափակչի առաջին խաղերում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Տոտենհեմը» և «Բազելն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Թուրինյան ակումբը սեփական հարկի տակ չկարողացավ պահպանել 2 գնդակի առավելությունը և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:

2 հաշվով: «Մանչեսթեր Սիթին» էլ հյուրընկալվելիս 4:0 հաշվով ջախջախեց շվեյցարական թիմին:

Այսօր տեղի կունենան երկու հանդիպումներ: Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու ՊՍԺ-ի հետ: Պորտուգալան «Պորտուն» էլ սեփական երկրպագուների ներքո կխաղա «Լիվերպուլի» հետ.

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)

Ըստ մի շարք ֆուտբոլասերների` այս դիմակայությունը կենտրոնականն է ՉԼ-ի 1/8 եզրափակչում: 

Մադրիդի «Ռեալը» դուրս է մնացել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից, Լա Լիգայում էլ առաջատար «Բարսելոնային» զիջում է 17 միավոր և շատերը կարծում են, որ Չեմպիոնների լիգան միակ մրցաշարն է, որտեղ Զիդանի թիմը կարող է հաջողության հասնել: 

ՊՍԺ-ն էլ հիանալի մրցշարջան է անցկանում: Ունայ Էմերիի ֆուտբոլիստները վստահորեն գլխավորում են Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, ինչպես նաև առաջ են շարժվում Ֆրանսիայի Գավաթի ու Լիգայի Գավաթի խաղարկություններում: Նեյմար-Մբապե-Կավանի հարձակվողական եռյակը փայլում է ու «սերուցքայինների» պաշտպանների համար մի շարք դժվարություններ կարող է առաջացնել: 

«Արքայական» ակումբը լուրջ կորուստ ունի հանդիպումից առաջ: Խաղին չի կարող մասնակցել Դանի Կարվախալը և ներկա պահին աջ եզրում նրան փոխարինող գտնելը բավականին դժվար գործ է:

Հավանական մեկնարկային կազմեր

«Ռեալ» - Նավաս, Մարսելո, Ռամոս, Վարան, Նաչո, Մոդրիչ, Բեյլ, Կասեմիրո, Կրոս, Ռոնալդու, Բենզեմա

ՊՍԺ - Արեոլա, Բերչիչ, Սիլվա, Ալվես, Մարկինյոս, Լաս, Ռաբյո, Վերատի, Նեյմար, Մբապե, Կավանի

«Պորտու» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)

Պակաս հետաքրքիր չի լինելու 1/8 եզրափակչի մյուս մրցավեճը, որտեղ Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» հյուրընկալվելու է «Պորտուին»:

Պորտուգալական ակումբը ներքին առաջնություն զբաղեցնում է առաջին հորիզոնականը` «Բենֆիկայից» առաջ անցնելով 2 միավոր: Վերջին 5 խաղում նրանք տարել են 4 հաղթանակ և մեկ անգամ էլ խաղացել են ոչ-ոքի:

Լիվերպուլյան ակումբը Չեմպիոնների լիգայում դեռևս ոչ մի պարտություն չունի` տանելով 3 հաղթանակ և խաղալով 3 ոչ-ոքի: Հաշվի առնելով Սալահի ու թիմակիցների ոչ կայուն խաղն այս մրցաշրջանում` կարելի է ասել, որ այսօր «Դրագաու» ստադիոնում խաղը կարող է ցանկացած ավարտ ունենալ: Չնայած այն հանգամանքին, որ թե ֆուտբոլասերները, թե բուքմեյքերները վստահ են, որ «Լիվերպուլը» հեշտությամբ հաղթանակ է տոնելու:

Հավանական մեկնարկային կազմեր

«Պորտու» - Սա, Տելես, Պերեյրա, Ռ. Պերեյրա, Ռեյես, Մարկանո, Մարեգա, Էրերա, Օլիվեյրա, Սոարես, Բրայիմի:

«Լիվերպուլ» - Կարիուս, Ռոբերտսոն, Վան Դեյկ, Լովրեն, Ալեքսանդր-Արնոլդ, Սալահ, Հենդերսոն, Մանե, Օքսլեյդ-Չեմբերլեն, Վեյնալդում, Ֆիրմինո:

Հիշեցնենք նաև, որ «Ռեալ»-ՊՍԺ հանդիպումը Հայաստանում կարող եք դիտել «Armenia TV»-ի, իսկ «Պորտու»-«Լիվերպուլ» մրցավեճը` «Armenia Premium»-ի եթերում: Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել