Որպեսզի գիտակցել մեր քաղաքական համակարգի ճղճիմությունը, բավական է միայն ավելի ուշադիր զննել հակադիր ուժերի ներկայացուցիչներին՝ հատկապես մեծերին: Այսօրվա դրությամբ ՀՀԿ-ի հեգեմոնիային դիմակայելու ադեկվատ ռեսուրսներ ունի միայն ԲՀԿ-ն, բայց եթե ավելի հետևողական ես ուսումնասիրում ՀՀԿ-ական գործիչներին, տպավորությունը այն է, որ «գող ու ավազակների» կուսակցությանը դիմակայում է «ավազակ ու գողերի» կուսակցությունը: Ու այս համատեքստում զավեշտալի են հնչում ԲՀԿ-ի կոչերը, թե իրենք ուզում են կոտրել ՀՀԿ-ի մենաշնորհը․․․ Չեմ վիճում, ամենայն հավանակնությամբ այդպես էլ կա, այլ հարց է, թե ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, ըստ իս՝ թալանելու:
Քննենք ԲՀԿ-ական հերթական ոչ ճերմակ անցյալով անդամին, ով ավագանու թեկնածուների ԲՀԿ-ի ցուցակում է ընդգրկված՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երեւանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանին: Պարզվում է՝ այս բարձրաստիճան ԲՀԿ-ականի վրա քրեական գործ են հարուցել՝ մարզպետ եղած ժամանակահատվածում մարզին հատկացված դիզվառելիքի յուրացման համար: «Ժողովուրդը» հաղորդում է, որ այս պահի դրությամբ արդեն պարզվել է, որ յուրացվել է 5 գյուղի համար նախատեսված դիզվառելիք՝ 10 միլիոն դրամի արժողությամբ․․․
Ու այսպես շարունակ ու բոլոր ուղղություններով: Ու խնդիրը նրանում է, որ եզակի են ոչ թե թալանողները, այլևս չթալանողները, դեռ թալանել չհասցրածները, այլ ազնիվ մարդիկ և ռեալ մասնագետները: Սա կոչվում է պետական համակարգի դեգրադացում, իսկ մեր պարագայում՝ քաղաքական համակարգի տոտալ դեգրադացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել