Armtimes.com-ը գրում է.

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը եւ նրա կինը՝ Արիանա Կաոլին, այս տարի որպես նորապսակներ տոնում են Տեառնընդառաջը: Արիանան իր «Ճամփորդ» շաբաթաթերթի կայքում կարծիք է գրել տոնի մասին, բացատրել է Բարեկենդան ու Տեառնընդառաջ տոների խորհուրդը: Նաեւ նշել, որ ուրախ է, որ նորահարսի կարգավիճակով նշում է այն:

«Ու քանի որ այս տարվա Տրնդեզին ես հենց նորահարսի կարգավիճակով եմ, որոշեցինք մենք էլ տոնել գեղեցիկ օրը։ Կրակը վառեցինք, ինձ էլ խորհուրդ տվեցին կրակի վրայով թռչելուց առաջ անպայման մի լավ բան մտածել կամ երազանք պահել»,- գրել է նա:

Արիանան ու Լեւոնն ամուսնացել են 2017 թ. սեպտեմբերի 30-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել