Երեք շաբաթ Թուրքիայի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողությունն առայժմ չի տալիս ցանկալի արդյունք Թուրքիայի համար:
Թուրքական ուժերը և Սիրիայում նրանց օժանդակող զինված խմբերն առայժմ կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Աֆրին շրջանի միայն յոթ տոկոսը՝ մեկ քաղաք՝ Աֆրինի հյուսիսում գտնվող Բուլբուլը, և 23 գյուղ: 
Պաշտոնապես, այսպես ասած, փաստաթղթերով հաստատված, քրդական YPG-ն այս ընթացքում կորցրել է 163 մարտիկ, իսկ «Ձիթենու ճյուղ»-ը (Թուրքիա և «Սիրիայի ազատ բանակ»)՝ 211 հոգի, այդ թվում՝ 32 թուրք զինվոր և երկու օդաչու:
Ըստ միջազգային կառույցների՝ նորից ըստ փաստաթղթերի, զոհվել է 77 քաղաքացիական անձ, իսկ, ըստ Աֆրինի պետական հիվանդանոցի տվյալների, զոհվել է 160 քաղաքացիական անձ: 
Հիշեցնեմ, որ սույն թվականի հունվարի 20-ին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց սիրիական քրդական միավորումների, մասնավորապես՝ YPG-ի դեմ՝ նրանց մեղադրելով PKK-ի մի մաս լինելու մեջ: Այդ պատրվակով Թուրքիան հարձակվեց քրդաբնակ Աֆրին շրջանի վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել