«Իշխանությունները որոշել են նոր արշավ սկսել մամուլի դեմ: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում նախատեսված է կառավարության նիստերն անցկացնել դռնփակ, այս ճանապարհին առաջին քայլն էր:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նոր ձևավորվելիք կառավարության պայմաններում ոչ միայն վարչապետի, կառավարության աշխատակազմը, այլ նաև նախարարությունները դառնալու են հնարավորինս փակ` սահմանափակելով տեղեկությունների տրամադրման գործընթացը: Ըստ այդմ՝ հաղորդվելու է միայն այն, ինչ նպատակահարմար է իրենց՝ իշխանություններին:
 
Իշխանական վերնախավում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հույս ունեն, որ սկզբնական շրջանում այս գործելաոճը դժգոհության առիթ կհանդիսանա, բայց հետո բոլորը կհամակերպվեն իրավիճակին:
 
Փաստորեն, միջազգային հանրության մոտ Սերժ Սարգսյանը հեքիաթներ է պատմում Հայաստանում ժողովրդավարության, մամուլի և խոսքի ազատության մասին, բայց իրականում երկրի ներսում փորձում է վերածնել խորհրդային կարգերը, երբ անգամ լրջագույն աղետների մասին տեղեկությունները իշխանությունները թաքցնում էին` փոխարենը մամուլին ստիպելով գրել առաջավոր կթվորուհիների ու գերազանցիկ բանվորների մասին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել