armeniasputnik.am -ը գրում է

Ռուսաստանը կարող է ներգրավվել արցախյան հակամարտությունում, որպեսզի աջակցի տարածաշրջանային դաշնակցին: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում։

«Արցախի շուրջ լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է վերածվել լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որում կարող է ներգրավվել Ռուսաստանը՝ իր տարածաշրջանային դաշնակցին աջակցություն ցուցաբերելու համար», — գրված է զեկույցում։

ԱՄՆ-ի ազգային հետախուզության տվյալներով՝ կողմերի մոտ փոխզիջման գնալու ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումը, Ադրբեջանի ռազմական ներուժի արդիականացումը, ինչպես նաև Հայաստանի կողմից նոր ռուսական զենք գնելը կարող են հանգեցնել 2018թ-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Ամբողջական նութը կարդացեք այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել