Օծանելիքը դա փոքրիկ շքեղություն է, որ իրեն կարող է թույլ տալ յուրաքանչյուրը: Բույրերի տեսականին աննկարագրելի մեծ է և պարտադիր չէ ամբողջ ունեցած գումարը վճարել՝ լավագույն բույր ունենալու համար: Բայց ոչ այնքան թանկ օծանելիքն ունի այն բացասական կողմը, որ երբեմն շուտ է կորում դրա բուրմունքը:

Իհարկե կա մի քանի հեշտ տարբերակ,այն ավելի երկար պահելու համար: Իրականում հոտի երկարակեցության վրա ազդում են մի շարք գործոններ՝ մաշկի յուրահատկությունը, ջերմաստիճանը, օդի խոնավությունը և այլն:

Օծանելիքը կյանք է առնում մարդու ջերմությունից: Իսկ մեր մարմնի ամենատաք հատվածները զարկերակային հատվածներն են: Լուսանկարի վրա նշված են այդ հատվածները: Ցանեք օծանելիքը հենց այնտեղ և ավելի երկար կվայելեք դրա բույրը:

Տարօրինակ է, բայց պորտի հատվածը ևս լավ է օծանելիքի համար: Շատ պարֆյումերներ խորհուրդ  են տալիս հենց այդտեղ ցանել օծանելիքը:

Եվ կա ևս մեկ շատ հետաքրքիր տարբերակ, երբ փափուկ մաշկի վրա հոտն ավելի երկար է մնում: Քսեք մարմնին փափկեցնող քսուք առանց հոտի և ցանեք օծանելիքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել