Սիրելի էակի կողքին որոշ ժամանակ ապրելուց հետո բոլորի կյանքում էլ մեծ փոփոխություններ են լինում․ փոխվում եք թե դուք, թե ձեր ընկալումները տարբեր հարցերի շուրջ։

Ահա 5 բան, որ պատահում է միայն երկար ժամանակ իրար հետ ապրող զույգերի մոտ։

5. Միմյանց նմանվելը

Related image

Բոլորին է հայտնի, որ միասին ապրելու արդյունքում զույգերը ֆիզիկապես նմանվում են միմյանց, իսկ հոգեբան Ռոբերտ Զեյոնգը գիտի այս երևույթի պատճառը։ Ըստ նրա, միասին ապրելիս ամուսինները նույն մկաններն են շարժում, նույն կերպ ապրում, ինչի արդյունքում նմանվում են միմյանց։

4. Ներքին կատակներ ունենալը

Image result for couple inside jokes

Երբ մեկի հետ երկար ես ապրում, արդեն շատ լավ հասկանում ես նրա ամեն մի բառի ու շարժման իրական նշանակությունը։ Երբեմն ամուսինները նաև ծիծաղում են այնպիսի կատակների վրա, որոնք մյուսների համար միգուցե անհետաքրքիր են, սակայն նրանց համար՝ ճիշտ հակառակը, քանի որ կապված են որևէ դեպքի հետ։

3. Ներքին լեզուն

Image result for couple at home

Շատ զույգեր նաև ունեն իրենց ներքին լեզուն։ Երբևէ նկատե՞լ եք՝ որ կես բառից էլ կարողանում եք հասկանալ իրար։ Հենց դա էլ նշանակում է, որ դուք ձեր ներքին լեզուն ունեք։

2. Ձեր ձայնը ևս նմանվում է

Image result for couples look alike

Միասին որոշ ժամանակ ապրելուց հետո հաճախ ամուսինները խոսելիս նույն հիմնական բառերն են օգտագործում, նույն տոնայնությամբ խոսում, նույն կերպ բարկանում ու ծիծաղում։

1. Դուք սկսում եք ավելի ազատ ապրել՝ անտեսելով քաղաքավարության կանոնները

Նոր ամուսանացած զույգերը սովորաբար ամաչում են միմյանցից, փորձում են հնարավորինս քաղաքավարի լինել․․․ Իսկ որոշ ժամանակ անց ամեն ինչ փոխվում է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել