Հնդկաստանում 70-ամյա «հղի» թոշակառուի ձվարանից հեռացրել են մոտ 12 կգ թարախակույտ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Թարախակույտը, որը զարգացել էր 2 տարում, կշռել է 11.8 կգ։ Չարորակ նորագոյացությունը, որի չափսերը եղել են 40×35 սմ, զբաղեցրել է նրա գրեթե ողջ որովայնի խոռոչը։

«Եթե թոշակառուն չորոշեր դիմել վիրահատության, ապա, հավանաբար, թարախակույտը կպայթեր նրա օրգանիզմում»,-նշել են ծանր վիճակում կնոջը վիրահատած բժիշկները։

Տարեց կինն իմացել է հիվանդության մասին, սակայն չի դիմել բժիշկներին, քանի որ չի կարողացել իրեն բուժում թույլ տալ։

Վիրահատության համար գումար այդպես էլ կուտակված չի եղել, երբ տանջալից ցավերով հիվանդին հոսպիտալացրել են։ Բժիշկները ստիպված են եղել անհապաղ վիրահատել նրան՝ կյանքի լուրջ սպառնալիքի պատճառով։

Այժմ կինն իրեն լավ է զգում և ապաքինվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել