Քեմբրիջի ուսանողները խայտառակել են բուհը՝ նկարահանելով «50 երանգների» ոճով տեսանյութ։ Քոլեջի պորտալում սկանդալային տեսահոլովակի տեղադրումից հետո բուհի վարչակազմը սպառնացել է բացառել ուսանողներին, սակայն սահմանափակվել է նկատողությամբ։

Տեսահոլովակը նկարահանվել է Հյուզ Հոլ քոլեջում ամենամյա գարնանային պարահանդեսի գովազդման համար։

Դրանում բոկոտն և փխրուն աղջիկը քայլում է անտառով և հանդիպում վինտաժային դիմակներով մարդկանց։ Նրանք զվարճանում են, համբուրվում, գայթակղում միմյանց և ալկոհոլ խմում։ Տեսանյութն ավարտվում է այն բանով, որ աղջկան առաջարկում են արգելված պտուղ՝ խնձոր։ Դրանով սյուժեն ավարտվում է և հայտնվում է տեղեկություն՝ «Մեղքերի անտառ» տոնահանդեսի անցկացման մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել