Դեռ մանուկ հասակից մեզ համոզում են, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում, և մենք, համաձայնվելով դրան, երբեք չենք մտածում, թե ինչ վնաս է հասցնում այն հագուստը, որը մենք կրում ենք ամեն օր։ Սակայն զգեստապահարանի մի շարք իրեր չափազանց վնասակար են առողջության համար, և չի կարելի դրանք ամեն օր կրել։
Բարձրակրունկ կոշկիկներ
Սրանք ազդում են ողնաշարի ու ոտքերի վրա և կարող են առաջացնել միջողային ճողվածք և հոդացավեր։
Լրիվ տափակ կոշիկներ
Սրանք նույնպես անվտանգ չեն և կարող են ուժեղ հոդացավեր առաջացնել։
Ծանր պայուսակ
Ծանր պայուսակները շեղում են կեցվածքը, ազդում քայլվածքի վրա։
Կիպ ջինսեր
Սրանք կարող են փքվածություն, մաշկի գրգռում և նույնիսկ սեռական օրգանների թաքնված վարիկոզ առաջացնել։
Ստրինգներ
Ինչքան էլ որ սեքսուալ լիեն, սրանք վնասում են առողջությանը՝ բարձրացնելով ջերմաստիճանը կրման հատվածում և դառնալով սնկային վարակների տարածման պատճառ։
Ձգող ներքնազգեստ
Այսպիսի հագուստն առաջացնում է մարսողության և արյան շրջանառության խանգարում։
Չափազանց կիպ զուգագուլպաներ
Սրանք սեղմում են ներքին օրգանները և կարող են դրանց հետագա ցավերի պատճառ դառնալ։
Անորակ զարդեր
Այսպիսի զարդերը շատ հաճախ ալերգիայի պատճառ են դառնում, ինչը կարող է մշտական հետքեր թողնել մաշկի վրա։