1. Ցուլ և Աղեղնավոր

Ցուլը պարզապես չի կարող բավարարել Աղեղնավորի պահանջմունքները։ Այս երկու նշանները միմյանց չեն երջանկացնում երկարատև հարաբերություններում։ Ցուլը միանգամից լուրջ հարաբերություններ է ուզում, մինչդեռ Աղեղնավորն ուզում է մի փոքր ուրախանալ մինչև լուրջ հարաբերություններ սկսելը։

2. Խեցգետին և Ջրհոս

Այս երկուսը համարվում են էմոցիոնալ ու հոգատար, բայց Խեցգետինը չափից դուրս էմոցիոնալ է, ինչը կնյարդայնացնի ու կվանի Ջրհոսին։

3. Առյուծ և Կարիճ

Առյուծն ուզում է լինել ուշադրության կենտրոնում, իսկ Կարիճը չի թողնում, որ այդպես լինի, ինչը բազում խնդիրներ է առաջացնում նրանց միջև։

4. Կույս և Կշեռք

Այս երկու նշանները կարող են էմոցիոնալ առումով աջակցել միմյանց, բայց նրանց միջև չկա կայծ ու կիրք։

5. Խոյ և Կարիճ

Նրանց միջև չափից շատ կիրք կա։ Երկուսն էլ սիրում են կռվել, ու դա համարվում է նրանց ամենամեծ խնդիրը։

6. Երկվորյակ և Այծեղջյուր

Երկվորյակները շատ նվիրված չեն սիրուն ու այդքան էլ հասուն չեն, իսկ Այծեղջյուրները շատ պատասխանատու են։

7. Ջրհոս և Խեցգետին

Ջրհոսը չի ուզում ապրել կանոններով, իսկ Խեցգետինը՝ ընդհակառակը։

8. Խոյ և Խեցգետին

Խեցգետինները փախչում են զգացմունքներից։ Նրանք սիրում են մտածել գլխով, իսկ Խոյերի համար դա անհնարին է։

9. Ցուլ և Առյուծ

Անհամապատասխան էներգիաներ։ Նրանք երկուսն էլ չափազանց ծույլ են, ու նրանցից ոչ մեկը չի ուզում ոչինչ անել։

10. Երկվորյակ և Կույս

Նրանք շատ դինամիկ են, ու դա կարող է փչացնել հարաբերությունները։

11. Խոյ և Խեցգետին

Նրանք ոչ մի ընդհանուր բան չունեն։ Խոյն անկեղծ է, իսկ Խեցգետինը՝ շատ էմոցիոնալ։ Այս երկու նշանները պարզապես ստեղծված չեն մեկը մյուսի համար։

12. Առյուծ և Այծեղջյուր

Անվերջանալի կռիվներ։ Այծեղջյուրը սառն է, իսկ Առյուծը՝ շատ կրքոտ։

13. Խոյ և Ցուլ

Նրանք վերջում կատեն միմյանց։ Այս երկուսը շատ տարբեր անհատականություններ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել