Pastinfo.am-ը գրում է.

Նախօրեին Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց:

«Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, հավելելով նաև, որ կատարվում են քննչական գործողություններ:

Տուժող՝ Գավառի 31-ամյա բնակիչը, վնասվածքներ է ստացել զույգ ստորին վերջույթների և կոնքի, ինչպես նաև՝ աջ սրունքի, աջ ազդրի վերին երրորդական շրջանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել