Aysor.am-ը գրում է.
Երևանի քաղաքպետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանը պնդում է, որ ինքը ծեծի չի ենթարկել «Երկիր ծիրանի» խմբակցության անդամին:
 
«Եթե ամբողջ տեսանյութը տեսել եք, ավագանու ոչ ճիշտ վարվելակերպ իրենք են դրսևորել, բավական տհաճ հոտ էր, և շատ շատերի մոտ դահլիճում սրտխառնոց առաջացավ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:
 
Դիտարկմանը, թե դա թույլ է տալիս, որ ուժ կիրառե՞ք, Գոռ Վարդանյանը պատասխանեց, թե ինքը ուժ չի կիրառել: 
 
«Ես պարզապես խնդել եմ և օգնել եմ, որ ինքը դուրս գա դահլիճից: Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք: Ես ճիշտ չեմ համարում կանանց վրա ուժ կիրառելը, բայց այս պարագայում իմ արած բոլոր քայլերը և այն մարդկանց, ովքեր միջնորդել են, ուղղակի այդ մարդկանց հեռացրել են դահլիճից», - ասաց նա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել