«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրա­դադարը պահպանելուն ուղղ­ված քայլերի անհրաժեշտու­թյան մասին՝ նկատի ունեն Բաքվին և նրան են հասցեագ­րում իրենց հայտարարություն­ները: Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձա­գանքն է հարցերին, որ վերա­բերում են համանախագահների ընդհանրական հայտարա­րություններին:
 
Դրանցից մեկն էլ հնչեց տա­րածաշրջան նրանց հերթա­կան այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հան­գամանքը և կոչ արվում դա­դարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զո­հը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել ևս, երբ համանախագահներին ընդունելուց նույ­նիսկ ժամեր անց Ալիևը հայ­տարարում էր անգամ Երևանը գրավելու մտադրության մա­սին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբա­նությամբ:
Մյուս կողմից, սակայն, այս­տեղ հարց է առաջանում հայ­կական դիվանագիտության համարժեքության կապակցու­թյամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր և ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիևը որոշակի դիվանագիտական փակուղում է, և նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահու­թյան դրսևորում են: Ալիևն այդ վիճակում է ապրիլյան քա­ռօրյայում տապալվելուց հե­տո, երբ ադրբեջանական ամ­բողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիր­քի հարց:
 
Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտա­հայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փա­կուղում գտնվող Ալիևը այդու­հանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրա­վունք և նաև ագրեսիվ հայ­տարարությունների իրավունք: Սա փակուղու գինն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրա­վունք, երբեմն նույնիսկ թույ­լատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտու­թյան հաղթանա՞կ է, թե՞ պար­զապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահո­ված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտա­կան համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրե­սորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերա­բերմունքով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել