«ՀՀ նախագահի թեկնածու Ար­մեն Սարգսյանը շաբաթ օրը հանդիպել է «Ծառուկյան» դա­շինք խմբակցության հետ: Հանդիպման մասնակիցների գնահատմամբ՝ Արմեն Սարգսյանն իրեն պահել է բավական ինք­նավստահ՝ փորձելով ցույց տալ, որ ինքը նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կարող է էա­կան ազդեցություն ունենալ քա­ղաքական գործընթացների վրա:

Նա փորձել է պատգամա­վորների վրա տպավորություն գործել իր ունեցած կապերով և նույնիսկ ասել է, թե իրենից լավ թեկնածու չէր էլ կարող լինել: Ամենաուշագրավ երկխոսությու­նը տեղի է ունեցել նախագահի թեկնածուի և դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանի միջև: Պետրոսյանը Սարգսյանին ասել է, որ Սահմանադրու­թյամբ իր լիազորությունների շրջանակը բավական սահմա­նափակ է, և նույնիսկ ընտրու­թյունից հետո, ամենամեծ ցան­կության դեպքում, ինքը չի կարող ազդել հասարակական-քաղաքական իրադարձությունների վրա:

Թեկնածուն հակադարձել է՝ ասելով, որ Սահմանադրությամբ ինքը իրավունք ունի հետևելու Սահմանադրության պահպան­մանը, դրան ի պատասխան՝ Պետրոսյանը հարցրել է. «Իսկ որ­տեղից եք հետևելու»»,-գրում է թերթը:

 Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել