Կինը կարող է իր  սիրտը, հոգին, մարմինը նվիրել ձեզ, բայց կան բաներ, որոնք նա մշտապես գաղտնի կպահի ձեզանից:

Կանայք շատ ավելի հաճախ են մտածում սեքսի մասին, քան դուք: Նրանք շատ ավելի կարիք ունեն սեքսի, քան կարծում եք, ուղղակի հիմնականում ամաչում են ձեզ հետ կիսել իրենց էրոտիկ երազանքները:

Նրանք մինչ հիմա ստուգում են իրենց նախկիններին: Կանանց հաճախ են օգնության հասնում սոցկայքերի էջերը, ինչի միջոցով ստուգվում է նախկինի կյանքը: Դա չի նշանակում, որ կինը դեռ սիրում է նրան, ուղղակի կանանց դուր է գալիս տեսնել, որ նախկինը դեռ տառապում է:

Եթե անգամ կինը չի սիրում իր ամուսնու ընտանիքը, նա երբեք չի արտահայտվի այդ մասին, քանի որ չի ցանկանա վտանգի ենթարկել հարաբերությունները:

Շատ կանայք մինչ հիմա պահում են առաջին սիրային նամակը կամ երբևէ ունեցած ամենաբուռն սիրո խորհրդանիշ իրը: Այդ մասին դուք ևս դժվար թե իմանաք:

Երբեմն կանայք ամեն բան հորինում են, միայն թե սեքս չունենան: Նրանք սիրում են ձեզ, ուղղակի միշտ չէ, որ սեքս են ցանկանում, այլ ուզում են ինքներդ հասկանաք, թե երբ են իրենք դա ուզում:

Նրանք ցանկություն չունեն լսելու ձեր նախկին հարաբերությունների մասին պատմությունները, ուղղակի ցանկանում են ձեզ ընկեր լինել և չեն ասում այդ մասին: Ավելի լավ է՝ ինքներդ հասկանաք և այլևս չպատմեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել