Operativ.am -ը գրում է

Ֆրանսիայում փախստականների ընտրություն է իրականացվելու‚ քանի որ երկիրը ի վիճակի չէ բոլոր ցանկացողներին ընդունել: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբը‚ փոխանցում է Korrespindent.net-ը:

«Մենք ստիպված ենք ընտրողական մուտք ապահովել‚ քանի որ մենք ի վիճակի չենք բոլորի համար ապագա ապահովել»‚ - հայտնել է նախարարը:

Նա նշել է‚ որ 2012-ից փախստականների ընդունման կենտրոններում տեղերը կրկնապատկվել են: Հենց կենտրոնների քանակը երկու անգամ ավելացել է:

Նախարարը սակայն չի նշել՝ արդոք կոնկրետ մեխանիզմ է մշակվել ընտրողական մոտեցման: Նաև նա նշել է‚ որ Ֆրանսիա տնտեսական նպատակներով եկող փախստականների տեղերը սահմանափակեն և տեղ տան նրանց‚ ովքեր քաղաքական պատճառներով են ապաստան փնտրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել