Սառա Փեյջը շատ ճնշված էր, երբ իմացավ, որ ձախ կրծքում չարորակ ուռուցք է հայտնաբերվել: Դա պատահեց այն բանից հետո, երբ 6 ամիս առաջ նրա շան մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի քաղցկեղ, և կենդանուն մնացել էր ապրելու 6 ամիս ժամանակ:

Սառան անցնում էր քիմիաթերապիայի կուրս և ամբողջ ժամանակ վախենում, որ կկորցնի շանը 6 ամսից շուտ:

Հիմա Սառան, ով ապրում է ամուսնու հետ, կարծում է, որ շունը չէր ընկալել իր 6 ամսվա դատավճիռը, այդ պատճառով կարողացավ ապաքինվել և օգնել իրենց պայքարել սարսափելի հիվանդության դեմ:

Նա իրոք հավատում է, որ շներն ունեն 6-րդ զգայարան, և նրա շունը գիտեր, որ ինքը մենակ չի կարողանա հաղթահարել հիվանդությունը: Շունը երկու վիրահատություն է տարել և ողջ մնացել, ինչպես ողջ է մնացել Սառան՝ քիմիաթերապիայի 6 կուրս անցնելով: 4 տարի է անցել, և նրանք իրոք հաղթանակած են դուրս եկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել