Aysor.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանում ամիսներ շարունակում կրքերը չեն հանդարտվում։ Նախորդ մի շարք աղմկահարույց պատմություններին հաջորդել է Պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի անժամկետ հացադուլը, որը վերջինս հայտարարել է այսօր առավոտյան՝ դրա մասին գրառում կատարելով նաև իր ֆեյսբուքյան էջում։

Aysor.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը տեղեկացրեց, որ փետրվարի 5-ին սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետում պետք է տեղի ունենար խորհրդի նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր դեկանների ընտրության հարցը։

«Երբ հավաքվեցինք քննարկելու հարցը, պարզվեց, որ համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը կոպտորեն խախտեց բուհի կանոնադրությունը, ինչին մենք չհամաձայնեցին», - ասաց Համբարյանը։

Նա պատմեց, որ ռեկտորին են ներկայացրել կանոնադրության մեջ առկա բոլոր կետերը.

«Դրանից հետո պարոն Մինասյանը բացահայտ սկսեց կեղծիքների դիմել։ Բուհի կանոնադրության մեջ կամայական 13 փոփոխություն է մտցրել, ինչն անվանում է աննշան փոփոխություններ։ Կանոնադրության մեջ նույնիսկ ստորակետի փոփոխությունը պետք է տեղի ունենա այն գերատեսչության ողմից, որի կողմից հաստատվել է, իսկ դա ՀՀ կառավարությունն է»։

Դասախոսն ասաց, որ ռեկտորին առաջարկել են՝ եթե ուզում են կանոնանդրության մեջ փոփոխություններ մտցնել, դա պետք է անել օրենքով սահմանված կարգով։

Այսօր, սակայն, բուհում ընտրություններ են անցկացվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել