ԻՄԱԱՑԵՔ, սաղդ նախանձ եք....
Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի հետ կապված շահարկումների առնչությամբ Տարոն Մարգարյանն ասել է. «Այս հարցին մի քիչ կատակով պատասխանեմ. երբ հերթական լրատվամիջոցներից մեկում Վոլոչկովայի հետ կապված հերթական հրապարակումն էր լույս տեսել, իմ գործընկեր և ընկեր Արմեն Աշոտյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Տարոն ջան, ներվերդ պինդ պահի, մի մասը Վոլոչկովային է նախանձում, մի մասն էլ` քեզ»: Կատակի մեջ երևի որոշ ճշմարտություն կար: Իսկ եթե ավելի լուրջ, ժամանակակից քաղաքականության, այսպես կոչված, գլամուրային դրսևորումները և «դեղին ոճը» նորմալ երևույթ են, ես ըմբռնումով եմ մոտենում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել