НТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը: Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը, և այդպիսով նա երկրորդ փուլ է անցել։ Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել է. «Հայաստանն աշխարհի երաժշտական երկրներից մեկն է: Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել է, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։

Նշենք, որ Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ ապրում է Գյումրիի մանկատներից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել