Armsport.am-ը գրում է.

Ծանրամարտի Եվրոպայի 2018 թվականի մեծահասակների առաջնությունը կայանալու է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:

Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ծանրամարտի ԵԱ-ի անցկացման ժամկետներն անփոփոխ են մնացել` 2018 թվականի մարտի 26-ից ապրիլի 1-ը:

Ի սկզբանե, մրցաշարը պետք է ընդուներ Ալբանիան, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ Ալբանիայի ծանրամարտի ֆեդերացիան չի կարողանում մրցումները նախատեսված ժամկետներում կազմակերպել, քանի որ գործադիր կոմիտեն դոպինգ սկանդալի պատճառով հրաժարական է տվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել