Սովորաբար փոքր կարմրահեր երեխաներին ձեռք են առնում հասակակիցները, սակայն շատ իզուր։

Կարմրահերներն ունեն բազմաթիվ առավելություններ, և մենք այսօր կպատմենք դրանց մասին։

Նկարում պատկերված կարմրահերը գեղեցկուհի Էմի Ադամսն է՝ երջանիկ կին։ Բացի նրանից, որ նա Հոլիվուդի ամենատաղանդավոր դերասանուհիներից մեկն է և 5 անգամ ստացել է «Օսկար», նա նաև անհավանական «սեքսուալ է բուրում»,- գրում է New York Post-ը։

Բժիշկ Ավգուստին Գալոպինն առաջին անգամ նկարագրել է այդ ֆենոմենը իր «Le Parfum de la Femme» գրքում 1886 թվականին։ Նա հայտնաբերել է, որ կարմրահեր կանայք առանձնանում են իրենց յուրահատուկ բույրով։

Բացի նրանից, որ բնակչության ընդամենը 2%-ն է կարմրահեր (ամենահազվագյուտը հանդիպում են կարմրահեր և կապույտ ունեցող մարդիկ, ինչպիսին է Ադամսը), նրանք նաև տարբերվում են իրենց սուպեր ունակություններով։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կարմրահերներն ունեն հետևյալ ունակությունները, որոնք չունեն մնացածը։

1. Նրանց հարկավոր չէ այնքան վիտամին D, ինչքան մյուսներին

Մարդիկ, ովքեր ունեն կարմիր մազեր և բաց մաշկ, օժտված են իրենք իրենց համար ավելի շատ վիտամին D արտադրելու կարողությամբ։

2. Կարմրահեր կանայք ավելի թեթև են տանում ցավը

2003 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ կարմրահեր կանայք 25%-ով ավելի դիմացկուն են ցավերի նկատմամբ, քան այլ գույնի մազեր ունեցող մարդիկ։ Նրանք նաև ավելի քիչ ցավ են զգում ներարկումների ժամանակ։

3. Նրանք զգում են եղանակային փոփոխությունները

Կարմրահերները զգում են մոտեցող շոգը կամ ցուրտն ավելի ուժեղ, քան ուրիշները։

4. Այս գույնն ամենադժվար գույնն է կեղծելու համար

Այս ամենը բացատրվում է նրանով, որ կարմրավուն երանգը համարվում է ավելի ինտեսիվ, և ինչքան վառ է գույնը, այդքան արագ է այն անհետանում։

5. Նրանցից ոչ բոլորն են սպիտակ

Կարմրահերները ոչ միշտ են սպիտակ։ Կան կարմրահեր մարդիկ, ովքեր ծնվել են այնպիսի վայրերում, ինչպիսիք են՝ Պապուա Նոր Գվինեա կամ Մարոկկոն և նրանք ունեն ավելի մուգ մաշկ։

6. Կարմրահերներին ավելի հաճախ են նկարահանում գովազդներում

Համաձայն Upstream Analysis հրապարակած տվյալների՝ 2014 թվականից գովազդների 30%-ում նկարահանվում են կարմրահեր մարդիկ։

7. Կարմրահերները համարվում են ավելի սրամիտ

Ըստ Էնդրյու Ստոտտայի խոսքերի, ով դասավանդում է կոմեդիայի պատմություն Բուֆֆալոյի համալսարանում, այժմյան ծաղրածուների մազերը վառ գույնի են լինում, քանի որ նրանց թատրոնում անգամ պետք է նկատեն վերջին շարքից։ Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ունեն կարմրահեր ծանոթ մարդիկ, ապա կարող են հանգիստ նրանց յուրահատուկ անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել