Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը և Հայաստանը առաջընթաց հարաբերություններ ունեն բոլոր ոլորտներում, չկա որևէ ոլորտ, որտեղ պետությունները չեն համագործակցում: Այդ մասին Sputnik Армения-ի հետ զրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնվում են դարավորն բարեկամության, փոխադարձ աջակցության, մշակութային և հոգևոր նմանության վրա»,- նշել է դեսպանը:

Ըստ նրա` երկու երկրների միջև իրականացվում են կարևոր միջպետական պայմանագրեր, այդ թվում` տնտեսական, ռազմա-տեխնիկական, ներդրումային և հումանիտար ոլորտներում:

«Բազմակողմանի փոխգործակցությունը մեր երկու ժողովուրդների շահերից է բխում, նպաստում է անվտանգության ապահովմանը և կայուն զարգացմանը»,- նշել է Վոլինկինը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները հիմնական միջազգային խնդիրների վերաբերյալ համընկնում են կամ մոտ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել