Aysor.am-ը գրում է.

Մոսկվայի մարզում 9 անօդաչու հետախուզում են Ան-148 ինքնաթիռի կործանման վայրը, հայտնում է  ՌԴ- ի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքը, փոխանցում է РИА Новости-ն:

«Այս պահին արտակարգ իրադրության հետևանքների վերացմանը ներգրավված են 780 մարդ և 175 միավոր տեխնիկա, այդ թվում՝ գործի են դրված ինն անօդաչու թռչող ապարատներ», - հայտնել են ԱԻՆ- ում:

Հաղորդվում է, որ անօդաչուների միջոցով որոշվում են որոնողական աշխատանքների անցկացման հիմնական տեղերը: Բացի դրանից, ԱԻՆ-ը 20 ձյունագնաց է տրամադրել արտակարգ իրադրության գոտում քննիչների, Միջպետական ավիացիոն կոմիտեի փորձագետների աշխատանքի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել