Armsport.am-ը գրում է.

Գերմանացի մասնագետ Ռոբին Դուտը դարձել է «Բոխումի» գլխավոր մարզիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Նոր գլխավոր մարզիչը պաշտոնապես կներկայացվի փետրվարի 12-ին` հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

53-ամյա Դուտն իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Լեոնբերգը», «Դիցինգենը», «Շուտգարտեր Կիկերսը», «Ֆրայբուրգը», «Բայերը» և «Վերդերը»:

Նրա վերջին աշխատատեղը «Շտուտգարտն» էր, որտեղ նա 2015-ից 2016 թվականներին զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը:

Այս պահին «Բոխումը» զբաղեցնում է երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականն` իր ակտիվում ունենալով 26 միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել