Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր ցավակցություններն է հայտնել ռուսական ուղևորատար ինքնաթիռի անկման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ. հաղորդում է aliq.ge-ն:

Ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խորին ցավակցություններս եմ հայտնում՝ռուսական ինքնաթիռի վթարի հետ կապված, որի զոհերն են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ: Ցավակցում եմ ռուս ժողովրդին և այս դժվարին րոպեներին իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանինքներին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեպքի վայրում ավարտվել են փրկարարական աշխատանքները և իրականացվում են մարմինների մասերի հայտնաբերման ու դրանց նույնականացման աշխատանքներ:

Ավիավթարի հետևանքով զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել