Armtimes.com-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ан-148 ուղեւորատար ինքնաթիռը, օդ բարձրանալով Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից, րոպեներ անց կորել է ռադարների էրկրաններից: Ինքնաթիռն ընկել է  Ռամենսկի շրջանում ու մասնատվել, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 71 մարդիկ՝ անձնակազմի 6 անդամներն ու 65 ուղեւորները:

Ինքնաթիռի զոհված  անձնակազմի եւ ուղեւորների ցանկից պարզ է դառնում, որ ուղեւորների թվում 1 հայ կին է եղել՝ Վարսիկ Սեւոյանը, ինչպես նաեւ երկրորդ օդաչուն՝ Սերգեյ Ղամբարյանը:

Վերջինս սովորել է Մոսկվայի քաղավիացիայի պետական տեխնիկական ինստիտուտում, այնուհետ՝ Սանկտ-Պետերբուրգի քաղավիացիայի ինստիտուտում, ապրել է Մոսկվայում:

լուսանկարները՝ Սերգեյ Ղամբարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել