Playboy հայտնի ամսագրի մոդել Էլիզաբեթ Դիքսոնը հրատարկչությանը դատի է տվել այն բանից հետո, երբ գոլֆի մրցաշարի շրջանակներում նրան լուրջ վնասվածքներ են հասցվել հետույքին: Ինչպես տեղեկացնում է METRO պարբերականը, միջոցառման շրջանակներում Դիքսոնը պառկել է փորի վրա, ինչից հետո գոլֆի գնդակը դրվել է նրա հետույքին:

Քանի որ մարզիկը պատահաբար հարվածով վնասել է մոդելի հետույքը, անմեղ ու գրավիչ այդ տեսարանն ավարտվել է դատարանի հայցով: Անհաջող կատարված փորձնական հարվածն ավարտվել է հեմատոմայով:

Դիքսոնը հայտարարել է, որ վնասվել են նյարդերն ու հյուսվածքները:

Երկարատև դատական գործընթացից հետո մոդելին հաջողվել է Playboy-ից կես միլիոն դոլար ստանալ վնասվածքի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել