operativ.am-ը գրում է

Փետրվարի 10-ին Ժդենիևոյում Ուկրաինայի հայ երիտասարդության միության Ձմեռային ճամբարի շրջանակներում կայացավ մարզային երիտասարդական կազմակերպությունների նախագահների հերթական համաժողովը:

Ինչպես հայտնել են Ուկրաինայի հայերի միության մամուլի ծառայությունում, համաժողովի ընթացքում նախագահները զեկույցներ են ներկայացրել տարվա ընթացքում կազմակերպությունների գործունեության վերաբերյալ, քննարկվել են սոցիալական ցանցերի հետ աշխատելու հետ կապված նախաձեռնությունները, քաղաքային իշխանությունների հետ փոխգործակցության վերաբերյալ գաղափարները, վերլուծվել և ամփոփվել է «Կրթաթոշակային ծրագիր» նախագծի գործունեությունը, հայտարարվել են ծրագրի մասնակիցների հայտերի հաստատման ժամկետները:

Ավելի վաղ Ուկրաինայի հայ երիտասարդության միության նախագահ Հովակիմ Հարությունյանը նշել էր, որ Ձմեռային ճամբարը ոչ միայն հնարավորություն կտա բարձրացնել գիտելիքների մակարդակը գործունեության տարբեր ոլորտներում, այլ նաև ծանոթանալ նոր մասնակիցների հետ, ինչպես նաև հիմք ստեղծել ցանցային և թիմային հմտությունների ուսուցման, հայ ժողովրդի պատմության, ավանդույթների և մշակույթի իմացության խորացման համար: Համագումարի ավարտին քննարկվել և ընդունվել է 2018 թվականի մեծածավալ միջոցառումների ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել