Դեռևս հին ժամանակներում մարդիկ փորձում էին հասկանալ երազների իմաստը: Չնայած հազարավոր տարիների ջանքերի, մարդիկ այդպես էլ չկարողացան գալ վերջնական եզրահանգման, թե որն է երազների իրական բնույթն ու պատճառը: Ենթադրվում է, որ երազները դրանք ենթագիտակցորեն արտահայտվող ճնշված կամ չկարգավորված զգացմունքներն են: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆիզիոլոգիական ասպեկտները մեծ դեր են խաղում երազում: Քնի ժամանակ մեր ուղեղը փորձում է կարգի բերել, դասավորել օրվա ընթացքում ձեռք բերված ինֆորմացիան: Երազներն անհրաժեշտ են հիշողությունն ու տեղեկատվությունը մտքում ճիշտ պահելու համար: Երազների միջոցով մենք կարողանում են նաև ավելի ճիշտ կողմնորոշվել որոշ խնդիրների լուծման հարցում:

Երազների վերաբերյալ վերջնական պատասխանը դեռևս հայտնի չէ, բայց հայտնի է երազների մասին 10 գիտական փաստ, որոնք շփոթեցնումում են նույնիսկ ամենախելացի գիտնականներին:

Ներկայացնում ենք երազների մասին վերոնշյալ 10 գիտական փաստերը. 

  1. Երազներում տեսած դեմքերը չեն կարող նոր կամ անծանոթ լինել մեզ, մենք նրանց տեսել ենք նախկինում, քանի որ մեր ուղեղը չի կարող նոր դեմքեր հորինել մեր երազների համար:
  2. Մեր միտքը շատ ավելի ակտիվ է երազ տեսնելիս քան արթուն վիճակում:
  3. Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կենդանիները նույնպես տեսնում են երազներ: Նրանք կարող են տեսնել վատ ու վախեցնող երազներ: Այդ ժամանակ հարկավոր է հոգատար լինել նրանց հանդեպ:
  4. Ի ծնե կույր մարդիկ նույնպես տեսնում են երազներ, բայց առանց տեսողական պատկերների: Այն մարդիկ, ովքեր կուրացել են ինչ որ բանի հետևանքով նրանց տեսողական երազները պահպանվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել