Ծաղրեք, ծաղրեք Ալիևին ֆեյսբուքում, պաշտոնական ու քաղմեկնաբանների մակարդակով՝ զառանցում է, խեղկատակ է, գլխին կոտոշներ կան, անբուժելի հիվանդ է․․․
Կառուցե՞ց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը /1768 կմ/, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին /900 կմ/, օրերս Ռուսաստանից փորձնական գնացքը Աստարայով անցա՞վ Իրանի սահմանը, հետո էլ միանալու է Միջին Ասիային, Չինաստանին, հյուսիսով՝ Եվրոպային․․․ 
Իսկ մենք Մեղրի-Բավրա /556 կմ/ ավտոճանապարհ չենք կարողանում սարքել։
Դեմոգրաֆիական պատկե՞րն է մեծամտելու, հոխորտալու հիմք տալիս․
2016-ին 40. 638 երեխա է ՀՀ-ում ծնվել, 2017-ին՝ 37.698: Ըստ կանխատեսումների , 2025-ին մահերը ծնունդներից շատ են լինելու։ Արցախում ծնվածների թիվը հիշատակելն ընդհանրապես ամոթալի է՝ տարեկան չի անցնում 1500-ը։
Ադրբեջանի թվերն էլ, մի ծուլացեք, դուք հանեք։ Եվ համեմատեք։ Հետո գծեք Քուռ-Արաքս ձգվող երազանքի սահմանը, իսկ անսահման երևակայություն ունեցողները թող Միջերկրական, Սև ու Կասպից ծովեր հասնեն․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել