Պետք է հասկանանք, որ մեր ինքնակոչ լիբերալների դրությունը շատ բարդ է: Նրանք ստիպված են երեք տարբեր ճակատներում պայքարեն, ինչը օբյեկտիվորեն գերծանր խնդիր է:

1. Նախ պետք է «առաջադեմ» աշխարհին համոզել, որ Սերժը սուտ է խոսում, երբ ասում է, որ պատրաստ է տարածքները հանձնել: Պետք է արևմուտքին համոզել, որ Սերժի հետ գործ բռնելը իմաստ չունի, քանի որ նա բացարձակապես անվստահելի, սուտասան է, ով չի պատրաստվում հող զիջել:

2. Միևնույն ժամանակ, ներքին լսարանին պետք է համոզել, որ Սերժը սուտ չի խոսում և որ նա իրոք հող հանձնող է: Այս նպատակով լիբերալները պետք է ստեղծեին կեղծ ազգայնականներ, կեղծ հող հանձնողի դեմ շինծու պայքարի համար:

3. Ու այս ամենի ընթացքում էդ ամբողջ անհայրենիք կուտոկը պետք է նենց աներ, որ ցեղասպանություն ապրած ու դրա կրկնման սպառնալիքը պարբերաբար ստացող բնակչությունը Սերժի իրական ու սկզբունքային ընդդիմությանը նենգ սրիկաներ չհամարի: Այս՝ երրորդ քայլի վրա, նրանք բարեբախտաբար միշտ սայթակում են, քանի որ Եվրոտեռորիստները, բաքվի քարոզչություն տարածող պայքարիստները, իրավապաշտպան մուտիլովշիկները, լիբերալ պահպանողականները, ուշ թե շուտ, դիսոնանս են առաջացնում ու բացահայտվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել